Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարին

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ:
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև: Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Ադրբեջանական կողմը կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:
2016 թ. ապրիլյան առաջին օրերը համախմբվածության եւ միասնականության օրեր էին։ Բազմաթիվ սյունեցիներ պատրաստակամություն հայտնեցին մեկնել ռազմաճակատ եւ մեկնեցին, Արցախյան պատերազմի մասնակիցներ, երիտասարդներ, ովքեր իրենց պարտքը համարեցին լինել երիտասարդ զինվորների կողքին։ Ավաղ, եղան նաեւ մարդկային անդառնալի կորուստներ, 13-ը` Սյունիքից:

Просмотров: 911

You May Also Like