ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Այսօր փետրվարի 6-ին համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հյուրընկալեց «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանին և «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ընկերության սեփականատեր Արտյոմ Վոլինեցին։

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր՝ կարևորելով ձեռնարկության դերը համայնքի սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակույթային կյանքի զարգացման գործում, ինչպես նաև կարևորեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը։

Просмотров: 587

You May Also Like

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *