ԱՅՑ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻՆ

Նոյեմբերի 27-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի հետ այցելեց ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչություն:
Մարզի ղեկավարը ծանոթացավ վարչության աշխատակիցներին, շենքային պայմաններին, ունեցած տեխնիկական հնարավորություններին ու խնդիրներին, հրշեջ մեքենաներին, արտակարգ իրավիճակներում մարզի փրկարարների պատրաստականությանը:
Հյուրերը եղան նաեւ կառույցում գործող «Ճգնաժամային կառավարման կենտրոնում», որտեղ Սյունիքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Բագրատ Զաքարյանը նրանց ծանոթացրեց կենտրոնի գործառույթներին, կիրառվող սարքավորումներին ու կապի միջոցներին:

Просмотров: 333

You May Also Like