Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում

Երեկ՝ հույնիսի 1-ին, խոշոր ավտովթար տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 57-ամյա Հովհաննես Խ-ն իր վարած КамАЗ 6520 մակնիշի՝ խճաքարով բարձված ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում՝ ձախ ուղղությամբ շրջադարձի հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հովհաննես Խ-ն և նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Գագիկ Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Անտոնյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

https://shamshyan.com/hy/article/2020/06/02/1156271/

Просмотров: 1595

You May Also Like