ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ շրջանավարտներ
Չնայած նրան, որ գեղեցիկ ավանդույթի վերածված հիշարժան այս օրը մենք նշում ենք արտակարգ ռեժիմի պայմաններում, առանց «Վերջին Զանգի» տոնական արարողությունների, այնուամենայնիվ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ դպրոցական կյանքի կարևորագույն օրվա առթիվ, երբ փակում եք դպրոցական էջը և մուտք գործում պատասխանատու մի շրջափուլ, որտեղ ձեզ սպասվում է վերելքներով ու վայրէջքներով լի կյանք, որտեղ հաջողությունների ու ձեռքբերումների կողքին լինում են նաև դժվարություններ, որոնք հաղթահարելու համար ձեզանից կպահանջվի գիտելիքներ, բարոյական բարձր հատկանիշներ և ամուր կամք: Համոզված եմ, որ թե դպրոցում և թե ուսումնառության հետագա տարիներին ստացած գիտելիքները կօգնեն, որ կյանքում Ձեզ զգաք առավել հաստատուն ու կայացած, դառնաք ինչու չէ նաև մեր համայնքի զարգացման, առաջընթացի ակտիվ մասնակիցը և հուսալի ապագայի գրավականը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ, ուզում եմ միշտ հիշեք, որ ստացած գիտելիքների, կարողությունների ու հմտությունների, մեծ ու փոքր հաջողությունների համար բոլորս առաջին հերթին պարտական ենք մեր մանկավարժներին. խորին հարգանքով իմ շնորհակալության խոսքն եմ ուղղում նաև նրանց՝ իրենց տքնաջան ու բարի աշխատանքի համար: Համոզված եմ, որ դուք իրականություն կդարձնեք ձեզ հետ կապված նրանց, և իհարկե նաև ձեր ծնողների բոլոր հույսերն ու երազանքները։
Թո’ղ ամենալավն ու բարին լինի առջևում և ձեզանից յուրաքանչյուրը գտնի դեպի իր հաջողությունը տանող ուղին։

Բարի երթ 2020 թվականի բոլոր շրջանավարտներին:

Просмотров: 376

You May Also Like