ՄԱՅԻՍՅԱՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԴԱՇՏԱՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ

Մայիսի 17-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը աշխատանքային այցով Առաջաձոր բնակավայրում էին։
Հանդիպման բուն նպատակը Կապան համայնքում դեգրադացված հողերի վերականգմանն ուղղված ծրագրի քննարկումն ու այն գյուղացիներին ներկայացնելն էր։ Գյուղատնտեսության համար գլխավոր արտադրամիջոց ծառայող հողատարածությունը մեր անփոխարինելի հարստությունն է, որն ամեն կերպ պետք է պահպանվի, պետք է բարձրացվի նրա բերրիությունն ու օգտագործման ինտենսիվությունը: Հաշվի առնելով այս հանգամանքները համայնքը իր առջև նպատակ է դրել՝ չմշակվող և չօգտագործվող հող չթողնել, փրկել արդեն իսկ ծառապատված, թփակալած և մամռակալած վարելահողերը։ Այս տարվա ընթացքում համայնքը նախատեսում է նշյալ դեգրադացված հողերին նոր կյանք տալ, մշակել՝ այդպիսով պայքարելով հողերի անապատացման վտանգի դեմ։ Համայնքը այս ճանապարհով փորձում է օրինակ ծառայել գյուղացու համար՝ նրա հոգեբանության մեջ արթնացնելով հողի տիրոջ զգացումը։ Այս ծրագիրը արդեն հաջորդ տարի կհեշտացնի գյուղացու աշխատանքը, միևնույն ժամանակ խթան կհանդիսանա, որ իր սեփական հողը չմշակող մարդը ևս ցանկություն ունենա սկսել այն մշակել։
Առաջաձորցիները ծրագրի վերաբերյալ հայտնեցին իրենց դրական կարծիքները և և հանդես եկան առաջարկություններով։
Ի դեպ, նշենք, որ ամենավատ վիճակում գտնվում են հենց Առաջաձորի դաշտերը։

Просмотров: 1283

You May Also Like