ՍՅՈՒՆԻՔՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ սյունեցիներ

Սյունիքի մարզպետարանը տեղեկացնում է իր նախաձեռնությամբ մարզում անցկացվող «Սյունիքյան մշակութային շրջագայություն» խորագրով միջոցառումների մեկնարկի մասին:
Սյունիքի համայնքներն իրենց մշակութային ծրագրերով նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանդես կգան մեր մարզի տարբեր համայնքներում:

Եվ այսպես, առաջին երկու միջոցառումների մասին.

✨Նոյեմբերի 14-ին Սիսիան համայնքն իր մշակութային ծրագրով հանդես կգա Կապանի մշակույթի կենտրոնում.
⏺️Ժամը 17:15-ին՝ նկարների եւ ձեռքի աշխատանքների ցուցադրություն մշակույթի կենտրոնի փոքր դահլիճի ճեմասրահում:
⏺️Ժամը 18:00-ին՝ համերգային ծրագիր կենտրոնի մեծ դահլիճում:

✨Նոյեմբերի 16-ին Կապան համայնքն իր մշակութային ծրագրով հանդես կգա Մեղրի քաղաքի մշակույթի կենտրոնում:
⏺️Ժամը 17:15-ին՝ նկարների եւ ձեռքի աշխատանքների ցուցադրություն:
⏺️Ժամը 18:00-ին՝ համերգային ծրագիր:

Մուտքն անվճար է, սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու միջոցառումներին:
Մարզի մյուս համայնքներում նախատեսվող մշակութային շրջագայությունների մասին եւս նախապես կտեղեկացնենք:

Աղբյուրը ՝ http://syunik.mtad.am

 

Просмотров: 66

You May Also Like