Նախատեսվում է լուսավորել համայնքի Դավիթ Բեկ, Ժառանգություն կոմպոզիցիա և Հունան Ավետիսյան հուշարձանները

Քաղաք, որը X դարի վերջում դարձել է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը, այսօր ունի պատմամշակութային վայրերի պահպանման լուրջ հիմնախնդիր:
Ուսումնասիրելով Կապանի պատմությունը յուրաքանչյուր զբոսաշրջիկ համոզված է , որ այցելում է կանաչ դրախտ, հարուստ՝ դարերի պատմություն ունեցող պատմամշակութային վայրերով:
Սակայն, զբոսնելով Կապանի փողոցներում հաճախ բախվում էս պատմական կարևոր նշանակություն ունեցող անմխիթար հուշարձանների:
<<Կապանի Համայնքապետին Կից Երիտասարդական Խորհուրդ>>-ի անդամները, մշտապես վերհանելով համայնքում առկա հիմնախնդիրները, որոշեցին իրականացնել համայնքային նախաձեռնության ծրագիր , որը ուղղված կլինի Կապանի պատմամշաութային արժեք ունեցող հուշարձանների լուսավորմանը: Տասնյակ տարիների ընթացքում կանգնեցված արձանները այսօր ունեն խնամքի, լուսավորության և տարածքի բարելավման կարիք:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է լուսավորել համայնքի Դավիթ Բեկ, Ժառանգություն կոմպոզիցիա և Հունան Ավետիսյան հուշարձանները:
Ծրագրի հովանավոր Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ
Աջակից Կապանի համայնքապետարան
Նկարների համար շնորհակալություն
#ՎարդանԲաղդասարյանին

Աղբյուրը ՝ Կապանի համայնքապետին կից երիտասարդական խորհուրդ

Просмотров: 302

You May Also Like