2 ամսական երեխայի ու նրա մայրիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս. Արսեն Թորոսյան

2 ամսական երեխայի ու նրա մայրիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Երեխան լավ է։

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Թորոսյանը նաեւ մի շարք այլ տվյալներ հայտնեց, մասնավորապես՝ 40 քաղաքացի այսօր մեկսուցումից դուրս կգա եւ կվերադառնա տուն, 10 քաղաքացի բուժվել է:

Այս պահին ունենք 28 բուժված քաղաքացի, 1 վարակակիր ծայրահեղ ծանր վիճակում է, եւս մեկ անձ՝ ծանր վիճակում:
Մյուսների կյանքին որեւէ վտանգ չի սպառնում։ Պացիենտների մնացած մասը գրեթե առանց սիմպտոմների է։ 

Просмотров: 706

You May Also Like