Պարետի նոր որոշումները սահմանափակումների վերաբերյալ

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
24 մարտի, 2020 N 15
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն
հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020
թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝
ժամը 23:59-ը՝

  1. Հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ սահմանել
    հետևյալ սահմանափակումները՝
    1) Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության բոլոր
    մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացնել
    հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի
    գործառույթների անխափան իրականացումը.
    2) հանրային իշխանության բոլոր մարմինների վարչական շենքերում արգելել
    աշխատակիցների մուտքը, եթե առանձին աշխատակիցների վերաբերյալ
    առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը.
    3) Ժամանակավորապես դադարեցնել պետական կառավարման և
    տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման
    գրասենյակների գործունեությունը, իսկ դրա անհնարինության դեպքում՝
    սահմանափակել դրանց գործունեությունը՝ էապես նվազեցնելով
    աշխատանքային ժամերն ու անձնակազմի թիվը։ Առցանց
    ծառայությունների առկայության դեպքում ծառայությունները մատուցել
    բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության
    պարագայում՝ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում․
    4) Քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու նպատակով
    պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների
    կողմից իրենց պաշտոնական կայէջերի, սոցիալական ցանցերի և
    զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել մարմինների
    գործող հեռախոսահամրների, կայքէջերի, էլեկտրոնային փոստի
    հասցեների և կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ․
  2. ՀՀ նախագահի աշխատակազմին (առաջարկությամբ), ՀՀ Ազգային ժողովի
    աշխատակազմին (առաջարկությամբ), Բարձրագույն դատական խորհրդին
    (առաջարկությամբ), ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմին
    (առաջարկությամբ), ՀՀ դատախազությանը (առաջարկությամբ), ՀՀ
    կենտրոնական բանկին (առաջարկությամբ),, ՀՀ հաշվեքննիչ պալատին
    (առաջարկությամբ), ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին
    (առաջարկությամբ), ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին
    (առաջարկությամբ), ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին
    (առաջարկությամբ), ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
    հանձնաժողովին (առաջարկությամբ), ՀՀ տնտեսական մրցակցության
    պաշտպանության պետական հանձնաժողովին (առաջարկությամբ), ՀՀ
    քննչական կոմիտեին (առաջարկությամբ), ՀՀ հատուկ քննչական ծառայությանը
    (առաջարկությամբ), ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ կառավարությանը
    ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ վարչապետին ենթակա մարմինների
    ղեկավարներին, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների
    ղեկավարներին (առաջարկությամբ)՝ ապահովել սույն որոշման իրականացումը.
  3. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին
    և ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշմամբ
    ամրագրված սահմանափակումների պահպանումը.
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

    ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ 24 մարտի, 2020 N 14 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ 1. Սահմանել, որ ՀՀ ամբողջ տարածքում ժամանակավորապես, մինչև 2020 թվականի մարտի 31-ը ժամը 23:59-ն արգելվում է տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելը, բացառությամբ՝ 1) Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» (այսուհետ՝ ՏԳՏԴ) N 874-Ն հրամանի հավելվածի՝ սույն որոշման հավելվածով սահմանված տնտեսական գործունեության տեսակների. 2) Սույն որոշման հավելվածով չնախատեսված տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելը այն դեպքում, եթե դրանք իրականացվում են բացառապես հեռավար/առցանց եղանակով. 3) Սույն որոշման հավելվածով չսահմանված՝ հանրային սննդի հետ կապված տնտեսական գործունեության այն տեսակների, որոնք իրականացվում են առաքման միջոցով (խոհանոցների գործունեություն), ինչպես նաև՝ պատրաստի սնունդ մատակարարող կազմակերպությունների գործունեությունը (ՏԳՏԴ կոդ՝ «56.21.0»): Թույլատրվում է սույն որոշման հավելվածով տնտեսական գործունեության տեսակներ իրականացնող սուբյեկտների տարածքներում գործող ճաշարանների գործունեությունը (ՏԳՏԴ կոդ՝ «56.29.1» – Կազմակերպություններին կից ճաշարանների և խորտկարանների ծառայություններ)՝ պահպանելով սանիտարական նորմերի պահպանման պարտադիր պահանջը. 4) Պարետի պահանջով և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվերով կամ պահանջով ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման, դրա հետևանքների վերացման կարիքներից ելնելով կամ այլ առանձնահատուկ նպատակներով՝ սույն որոշմամբ արգելված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող առանձին սուբյեկտների կողմից համապատասխան աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը: 5) Սույն որոշման հավելվածով չսահմանված՝ ՏԳՏԴ «96.09.0» ենթադասի (Այլ ծառայությունների մատուցում, չներառված ուրիշ խմբավորումներում) մետաղադրամի միջոցով գործարկվող լուսանկարչական ավտոմատների, կշեռքների, ճնշման չափման սարքվածքների, պահախցերի և այլ ինքնասպասարկման ավտոմատների ծառայությունների. 2. Սահմանել, որ սույն որոշմամբ չարգելված, ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով սահմանված՝ տնտեսական գործունեության որոշ տեսակների համար գործում են հետևյալ սահմանափակումները. 1) «61»-րդ (հեռահաղորդակցություն) խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտները քաղաքացիների սպասարկումն իրականացնում են առցանց կամ հեռավար եղանակով և միայն անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով. 2) «D» (Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում) և «E» (Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում) հատվածներին դասվող տնտեսվարող սուբյեկտները գործունեությունն իրականացնում են անհրաժեշտ նվազագույն անձնակազմով՝ անհետաձգելի և վթարային աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Ֆիզիկական և իրավաբանական անձանցից հայտերն ընդունվում են բացառապես հեռախոսակապի միջոցով կամ առցանց. 3) «K» հատվածին (Ֆինանսական և ապահովագրական գործունեություն) դասվող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունն իրականացվում է անհրաժեշտ նվազագույն ծավալով՝ կանխիկ դրամաշրջանառությունը ապահովելու և քաղաքացիների ու իրավաբանական անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով. 3. ՏԳՏԴ «O» (Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն) հատվածի գործունեության հետ կապված կարգավորումները սահմանվում են Պարետի 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշմամբ: 4. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ապահովել սույն որոշման պահանջների հետ կապված տնտեսվարող սուբյեկտներին պարզաբանումներ տալու գործընթացը։ 5. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝ 1) ապահովել տնտեսվարող սուբյեկտների կողմից սույն որոշման պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն. 2) երկօրյա պարբերականությամբ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի Ց/10- 2020 ցուցման համապատասխան Պարետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ընթացիկ իրավիճակի վերաբերյալ: 6. ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (առաջարկությամբ) ՝ ապահովել սույն որոշման իրականացումը. 7. Ուժը կորցրած ճանաչել Պարետի 2020 թվականի մարտի 23-ի N 13 որոշումը։ 8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Просмотров: 122

You May Also Like