Քաջարանցի մարզուհու փայլուն հաղթանակը

Օրերս Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության ծանրամարտի տղամարդկանց և կանանց 2020 թվականի առաջնությունը, որտեղ կոմբինատի մարզահամալիրի սան Վալենտինա Մովսիսյանը 55կգ քաշային կարգում գրավեց առաջին տեղը՝ հռչակվելով ՀՀ չեմպիոն:
«Համառ և անզիճում պայքարում 19-ամյա մեր մարզուհին առաջ անցնելով 7 մրցակիցներից, երկամարտի 141 կգ արդյունքով սահմանեց նաև տվյալ քաշային կարգում հանրապետության ռեկորդ, ինչը համառ մարզումների և նպատակասլացության արդյունք է,- ասում է մարզիչ, ծանրամարտի ճանաչված մասնագետ Պուշկին Թևանյանը,- առաջին անգամ մեզ հաջողվեց նման տիտղոս նվաճել, ինչը կարծում եմ ոգևորիչ է, նաև՝ խիստ պարտավորեցնող: Առջևում նոր մրցաշարեր են, որտեղ պետք է կարողանանք պահպանել մեր ձեռքբերումը»:
«Անասելի ուրախ եմ հաղթանակի համար, երախտապարտ մարզիչիս՝ Պուշկին Թևանյանին, նաև «ԶՊՄԿ» ՓԲ Ընկերությանը՝ համակողմանի աջակցության, մարզումների համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, ինչպես նաև՝ մրցաշարերին մասնակցության հնարավորության համար: Հաղթանակ չէինք ունենա, եթե չլիներ այդ ամենը,- ավելացրեց հանրապետության չեմպիոնը»:

Просмотров: 3791

You May Also Like