Ամենշաբաթյա առավոտյան ընդհանուր ժողովն այսօր անցկացվեց ստորգետնյա հանքում

Ընկերության ղեկավար կազմի և մենեջերների ամենշաբաթյա առավոտյան ընդհանուր ժողովն այսօր անցկացվեց ստորգետնյա հանքում, որին մասնակցել են նաև պատասխանատուներ ստորգետնյա հանքից:
Ժողովի մասնակիցները նաև շրջել են հանքի տարածքով, ծանոթացել աշխատանքների իրականացման ընթացքին:
Գլխավոր տնօրենի որոշմամբ ամսվա կտրվածքով անցկացվող ընդհանուր հանդիպումների անցկացման աշխարհագրությունը պարբերաբար փոխվելու է, գրասենյակից դուրս ժողովներն անցկացվելու են ընկերության բոլոր ստորաբաժանումներում ու արտադրական տարածքներում, որը հնարավորություն է ընձեռելու ղեկավար կազմին տեղում ծանոթանալու քննարկվող հարցերին, ինչու չէ նաև լսելու տվյալ ստորաբաժանման աշխատակիցների խնդիրներն:

Просмотров: 474

You May Also Like