ժամը 11:40-ի դրությամբ Փակ են Մ-2 ավտոճանապարհի Վայք-Գորայք և Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածները

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին, ժամը 11:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

 
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Փակ են Մ-2 ավտոճանապարհի Վայք-Գորայք և Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածները: Մ-2 ավտոճանապարհի 148-րդ կմ-ին կան կուտակված 15 բեռնատար և 25 մարդատար, իսկ Գորայքի կողմից՝ 10 բեռնատար և 22 մարդատար ավտոմեքենա:

Վարդենյաց լեռնանցքը փակ է միայնբեռնատարների համար և տեղ-տեղ առկա է մերկասառույց

Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները, Սիսիան-Գորիս և Սոթք-Քարվաճառայք-Ջերմուկ, Վայք-Ջերմուկ ավտոճանապարհները:

Արարատի մարզի Արարատ քաղաքում և Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից), Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Վայք քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ, Գավառ և Սևան, Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան, Նոյեմբերյան, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում, Կոտայքի մարզում (բացի Չարենցավան քաղաքից) տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

http://mes.am/hy/roadsinarmenia/item/2020/02/17/112/

Просмотров: 415

You May Also Like