ԼԱՎԱԳՈւՅՆ ԱՎԱՆԴՈւՅԹՆԵՐԸ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ ԵՆ.«ԿԱՊԱՆՅԱՆ ՁՄԵՌ-2020»

Փետրվարի 16-ին Կապան համայնքի Կարմրաքար գյուղի` նախկին հանգստի գոտու հարակից տարածքում տեղի ունեցավ բոլորի կողմից երկար սպասված «Կապանյան ձմեռ-2020»-ը, որի նախաձեռնողը Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդն էր, իսկ աջակցությունը ցուցաբերել էր Կապանի համայնքապետարանը։ Ձյունառատ ձմռան արևոտ այս օրը միջոցառմանը մասնակցելու էին եկել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը, բուհերի, քոլեջների ուսանողները, զինվորները, ակտիվ երիտասարդները և երեխաները: Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին բազմաթիվ սպորտային խաղեր՝ հրաձգություն, պարանի ձգում, դրոշի գրավում, երիտասարդները պատրաստեցին ձնեմարդ, խաղացին ձնագնդիկներով, շուրջպար բռնեցին, երգեցին ու պարեցին, իսկ մրցութային խաղերի հաղթողները պարգևատրվեցին խրախուսական նվերներով։ Մասնակիցները ապահովված էին նաև տաք ըմպելիքներով և քաղցրավենիքներով, իսկ ողջ միջոցառման ուրախ և ժամանցային մասն ապահովում էր Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական կազմը։

Просмотров: 410

You May Also Like