Հասարակություն – Բանակ կապի ամրապնդումը մեր համայնքում

Հասարակություն – Բանակ 🤝
Այսօր՝ փետրվարի 15ին, Սյունիքի մարզպետարանի “Կապանի մշակույթի կենտրոն” ՊՈԱԿ֊ի նախաձեռնությամբ և Կապան համայնքի ղերկավարին կից երիտասարդական խորհրդի հետ համատեղ բանակի 28֊րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Կապանում տեղակայված N զորամասում կազմակերպվեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ մեր զինվորներից կազմավորված “Կրակ” և երիտասարդական խորհրդի կողմից կազմավորված “Տեխնորկրատիա” թիմերի միջև։
✔Նպատակն էր հասարակություն֊բանակ կապի ամրապնդումը մեր համայնքում, ինչպես նաև երիտասարդների շրջանակներում հայրենասիրության բարձրացում։
Խաղը բաղկացած էր 4 փուլից՝
▪Աշխարհագրություն
▪Ռազմագիտություն
▪Հայոց պատմություն
▪Հայ գրականություն և արվեստ։
Յուրանքաչյուր փուլից հետո ժյուրիի անդամները գնահատում էին թիմերի արդյունավետությունը և շեշտում յուրաքանչյուր թիմի առավելությունները և թերությունները տվյալ ոլորտում, դե իսկ ընդմիջումներն ուղեկցվում էին հայրենասիրական երգերի ներքո։🎶🎤
Արդյունքերը ամփոփելուց հետո հաղթող ճանաչվեց մեր զինվորներից կազմավորված “Կրակ” թիմը՝
“Կրակ” 38 _ 20,5 “Տեխնոկրատիա”։🏆🏅
Շնորհակալ ենք մեր երկու թիմերին՝ փայլուն և կարգապահ խաղի համար։ Մեր զինվորներին մաղթում ենք խաղաղ ծառայություն և ժամանակին վերադարձ իրենց օջախներ։
Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր զորամասի հրամանատարական կազմին բարեհամբյուր ընդունելության համար։❤

Երիտասարդական խորհուրդը հատուկ շնորհակալություն է հայտնում “Կապանի մշակույթի կենտրոն” ՊՈԱԿ֊ի տնօրեն Վահե Արզումանյանին համագործակցության և վստահության, ինչպես նաև երիտասարդական խորհրդի դերը համայնքում կարևորելու համար։❤

Просмотров: 160

You May Also Like