ժամը 20:00-ի դրությամբ Փակ են Սյունիքի մարզի Իշխանասար-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին, ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ ենՍյունիքի մարզիԻշխանասար-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը:

Գորիս-Սիսիան և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է բուք

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում  ձյուն է տեղում:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավել բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

http://mes.am/hy/roadsinarmenia/item/2020/02/12/112/

Просмотров: 343

You May Also Like