ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

2020 թվականի փետրվարի 7-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների այս տարվա առաջին ընդունելությունը։ Ընդունելության համար նախապես ցուցակագրվել էր 148 քաղաքացի, ընդունելության էին եկել 105–ը։ Նրանցից 63–ը համայնքի ղեկավարին դիմեց դրամական աջակցության խնդրանքով և օգնություն ստացավ։ Մյուս քաղաքացիները աշխատանքային, սոցիալական, առողջական, հողային, իրավական և անձնական բնույթի հարցերով էին եկել։ Քաղաքացիներ կային նաև, ովքեր հանդես էին եկել առաջարկություններով՝ ի շահ Կապան համայնքի։
Համայնքի ղեկավարը ուշադրությամբ լսեց բոլոր քաղաքացիներին, նրանց կողմից բարձրացված խնդիրների մի մասին լուծում տվեց տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերը հանձնարարեց համայնքապետարանի համապատասխան բաժինների ղեկավարներին։

Просмотров: 457

You May Also Like