Կատարվում են Ողջի գետի հունի աղտոտված հատվածների մաքրման աշխատանքներ

Հայտարարություն

Սույնով տեղեկացնում ենք, որ ի կատարումն ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2019 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ Հ-01-Ա հանձնարարականի, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության կողմից կատարվում են Ողջի գետի հունի աղտոտված հատվածների մաքրման աշխատանքներ՝ 2019 թվականի հոկտեմբերի 17-ին ընկերության պոչատար խողովակի երկրորդ դյուկերային անցման տեղամասում տեղի ունեցած վթարի հետևանքների վերացման նպատակով:

Հայտնում ենք նաև, որ զուգահեռաբար իրականացվում է Ողջի գետի հունի՝ Գիրաթաղ գյուղից մինչև Կապան քաղաքի Գործարանային թաղամաս ընկած հատվածում, ընդհանուր մաքրում կենցաղային աղբից, ծառարմատներից, ծառերից և տասնյակ տարիների ընթացքում կուտակված տարատեսակ բերվածքներից, հիմք ընդունելով Կապան համայնքի ղեկավարի դիմումը:

Просмотров: 2255

You May Also Like