«ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ» ՀԿ-Ի ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ ԿԱՊԱՆՈՒՄ

Նոյեմբերի 6-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ու համայնքի ավագանու անդամները ներկա գտնվեցին «Երազանքի հետքերով» կրթական հասարակական կազմակերպության բարեգործական համերգին: Միջոցառմանը ներկա էին նաև կազմակերպությանն անդամագրված՝ անապահով ընտանիքների և հատուկ խնամքի կարիք ունեցող 14 երեխա:
Համերգն սկսվեց Կապանի թիվ 6 դպրոցի աշակերտ Սամվել Բաբայանի ասմունքով,իրենց կատարումներով հանդես եկան Կապանի մշակույթի կենտրոնի երգիչներն ու ՀԿ-ի անդամները: Միջոցառման ընթացքում կազմակերպվեց հանգանակություն, որին մասնակցեց նաև համայնքի ղեկավար Գ. Փարսյանը:
Հանգանակված գումարով անապահով ընտանիքների երեխաներին կտրամադրվեն ձմեռային տաք հագուստ և ամանորյա նվերներ:
Տեղեկացնենք նաև, որ 2018 թվականի օգոստոսին «Երազանքի հետքերով» հասարակական կազմակերպությունը Կապան համայնքի Արծվանիկ գյուղի սոցիալապես անապահով յոթ երեխաների տրամադրել է պայուսակներ և գրենական պիտույքներ:

Աղբյուրը՝  Կապանի համայնքապետարան

Просмотров: 239

You May Also Like