ԿԱՊԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2020 թվականի հունվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:
Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել info@kapan.am էլեկտրոնային հասցեին.
«Սպանդարյան», «Սարահարթ», «Երկաթուղայիններ», «Սյունիք», «Աջափնյակ», «Զորավար Դավիթ Բեկ», «Հալիձոր», «Հունան 1», «Հունան», «Ձորք 1», «Ձորք», «Լեռնագործներ», «Բաղաբերդ 1», «Կենտրոն», «Գետափ», «Գ. Նժդեհ», «Բաղաբերդ», «Կայարան», «Անդոկ», համատիրություններում հունվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
Բեխ, Բարաբաթում, Արփիկ, Աշոտավան, Կավարտ, Լենհանքեր թաղամասերում, Մ. Ստեփանյան, Գր. Արզումանյան, Ազատամարտիկներ փողոցներում, Լեռնագործների 1-4-րդ, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ նրբանցքներում հունվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
Շղարշիկ թաղամասում հունվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում վթարի պատճառով ջրամատակարարումն իրականացվել է ջրանջատումներուվ, ճնշումը՝ նորմալ։
Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում հունվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում ջուր չի եղել:
Սպանդարյանի 4-րդ նրբանցքում հունվարի 9-ին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ: Շաբաթվա մնացած օրերին նրբանցքի ներքևի հատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, իսկ միջին և վերին հատվածներում ջուր չի եղել:

Просмотров: 236

You May Also Like