Հաղթողները պարգևատրվեցին

Դեռևս մեկ ամիս առաջ մեկնարկած ընկերության արտադրամասերի և բաժինների միջև անցկացվող այս տարվա սպորտային մրցաշարերն ավարտվեցին: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն ու լավագույն խաղացողները պարգևատրվեցին պատվոգրերով ու գավաթներով:
⚽️Ֆուտբոլի մրցաշարից հաղթող թիմ ճանաչվեց Մարկշեյդերական ծառայությունը, երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին Հանքի և Շինարարական աշխատանքների տեղամասի թիմերը:
🏀Բասկետբոլից առաջին տեղի գավաթը Հանքի թիմինն է, երկրորդ և երրորդ տեղերինը՝ Հարստացուցիչ ֆաբրիկայի և Լաբորատորիայի թիմերինը:
Մրցավարների գնահատմամբ Ֆուտբոլի լավագույն դարպասապահ ճանաչվեց Արեն Զախարյանը, լավագույն խաղացող՝ Դավիթ Մարտիրոսյանը, իսկ բասկետբոլի լավագույն խաղացողը Արտյոմ Դավթյանն է:
Շնորհավորում ենք մրցաշարերին ակտիվ մասնակցություն ունեցած բոլոր թիմերին և մաղթում նորանոր հաղթանակներ:

Просмотров: 389

You May Also Like