ԱՅՍ ԱՆԳԱՄ ԲԵՄՈՒՄ ԹԻՎ 1 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԱՏՈՒՆԵՐՆ ԷԻՆ

Այսօր Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ դասատուների համերգ–ունկնդրում, որը արված աշխատանքի յուրօրինակ ամփոփում էր։ Ներկաները վայելեցին բարձրաճաշակ երաժշտություն դպրոցի տարբեր բաժինների շնորհալի դասատուների կատարմամբ և բարձր ու երկարատև ծափահարություններ նվիրեցին նրանց կատարումների ավարտին։ Համերգային ծրագիրը կազմված էր ինչպես համաշխարհային ճանաչում ունեցող, այնպես էլ հայ սիրված կոմպոզիտորների ստեղծագործություններից:
Միջոցառման վերաբերյալ իր տպավորություններն ու բարձր գնահատականը հայտնեց նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Просмотров: 129

You May Also Like