«Չաարատ Կապան» ՓԲ ընկերություն էր այցելել Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը

Ընկերության գործունեության ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն այցելեց Չաարատ Կապան: Նա ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի և հանքի մենեջեր Արա Մկրտչյանի ուղեկցությամբ այցելեց նաև ստորգետնյա հանք, ծանոթացավ աշխատակիցների համար ստեղծված աշխատանքային պայմաններին, հանքի բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին:
Կողմերը երկկողմ քննարկեցին նաև Կապան համայնք և «Չաարատ Կապան» ՓԲ ընկերություն համագործակցության, առաջիկա անելիքների հետ կապված հարցեր, Կապանի զարգացմանն ուղղված ծրագրեր:

Просмотров: 189

You May Also Like