ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԻ ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 2 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔԸ

Նոյեմբերի 3-ին Կապանի համայնքապետարանում քննարկվել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության և Կապան համայնքի միջև 25.12.2017թ կնքված սոցիալ-տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրով նախատեսված ծրագիրը:
Քննարկմանը ներկա էին համայնքի ղեկավարը,ընկերության և համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ,համայնքի ղեկավարին կից հանրային, երիտասարդական և գեղարվեստական խորհուրդների անդամներ:
Համայնքի ղեկավարի օգնական Արմեն Սարգսյանը զեկուցել է, որ համաձայնագրով 100 մլն դրամ պետք է հատկացվեր Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում նոր մանակապարտեզի կառուցմանը: Ծրագիրը նախատեսվում էր իրականացնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ: Ներկայումս նշված հիմնադրամը նոր ծրագրերի ֆինանսավորում չի իրականացնում, ուստի անհրաժեշտություն է առաջացել համայնքի կողմից ընկերությանը նոր ծրագիր ներկայացնել:
Համայնքապետարանի կողմից առաջարկվել է Կապանի թիվ 2 երաժշտական ու գեղարվեստի մանկական դպրոցների շենքի հիմնանորոգման ու գույքի ձեռքբերման և Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի «Դ»մասնաշենքը մանկապարտեզի վերակառուցման ծրագրերը: Նախագծանախահաշվային փաստաթղթղերի համաձայն «Դ»մասնաշենքը մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների համար դեռևս անհրաժեշտ է մոտ 136 մլն դրամ նորոգման, ինչպես նաև 15 մլն դրամ`գույքի ձեռքբերման համար:
Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը նշել է, որ երաժշտական և գեղարվեստի դպրոցների շենքի ծրագրին հավանություն տալու դեպքում հարցը ամբողջությամբ լուծում կստանա, այն է` կհիմանորոգվի շենքն ու ձեռք կբերվի անհրաժեշտ գույքը:
Ավագանու և համայնքի ղեկավարին կից խորհուրդների անդամներն իրենց տեսակետները հայտնեցին ծրագրերի հետ կապված, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին Կապանի լեռնահարստացման կոմբինատ ՓԲ ընկերությանը` համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը մշտապես աջակցելու համար:
Քննարկման արդյունքում որոշում է կայացվել ԼՀԿ-ի ֆինանսավորմանը ներկայացնել թիվ 2 երաժշտական և գեղարվեստի մանկական դպրոցների շենքի հիմնանորոգման ու գույքի ձեռքբերման ծրագիրը:
ԼՀԿ ՓԲ ընկերության հասարակայնության հետ կապերի և սոցիալական քաղաքականության բաժնի պետ Գայանե Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին քննարկմանն ակտիվ մասնակցության համար և նշել, որ ընկերությունը կարևորում է խնդիրների նման ձևաչափով քննարկումը և որոշումների համատեղ կայացումը:

Просмотров: 387

You May Also Like

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *