ԿԱՊԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:
Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել info@kapan.am էլեկտրոնային հասցեին.
«Սարահարթ», «Գ. Նժդեհ», «Սյունիք», «Վահանավանք», «Աջափնյակ», «Զորավար Դավիթ Բեկ», «Հալիձոր», «Հունան 1», «Հունան», «Բաղաբերդ», «Ձորք 1», «Ձորք», «Լեռնագործներ», «Բաղաբերդ 1», «Կենտրոն», «Գետափ», «Կայարան», «Անդոկ», համատիրություններում նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
«Սպանդարյան» համատիրության 5-րդ և 8-րդ շենքերի, մասնավոր հատվածի ջրամատակարարումը նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է ջրանջատումներով, ճնշումը՝ թույլ։ Համատիրության մյուս շենքերում նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
Բարաբաթում, Արփիկ, Աշոտավան, Կավարտ, Լենհանքեր թաղամասերում, Մ. Ստեփանյան, Գր. Արզումանյան, Ազատամարտիկներ փողոցներում, Լեռնագործների 1-4-րդ, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ նրբանցքներում նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
Բեխ թաղամասում նոյեմբերի 25-26-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է ջրանջատումներով, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
Շղարշիկ թաղամասի վերևի հատվածում նոյեմբերի 25-27-ն ընկած ժամանակահատվածում ջուր չի եղել, իսկ թաղամասի մնացած հատվածներում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ: Նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում թաղամասի ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Վաչագան թաղամասում նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ:
Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ջուր չի եղել:
Սպանդարյանի 4-րդ նրբանցքի ներքևի հատվածում նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, իսկ միջին և վերևի հատվածներում ջուր չի եղել:

Просмотров: 121

You May Also Like