ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ Է ԱՂՎԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Արդեն չորրորդ օրն է Կապան համայնքի Աղվանի բնակավայր տանող ճանապարհը բարեկարգվում է: Իրականացվում են ճանապարհների հարթեցման, լայնացման և բարեկարգման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվում են ճանապարհն ավելի անվտանգ երթևեկելի դարձնելու, ինչպես նաև հետագա կապիտալ նորոգման համար: Բարեկարգումը նախատեսվում է ավարտել նոյեմբեր ամսվա վերջին:
Աշխատանքները իրականացվում են Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերության կողմից՝ սեփական միջոցների հաշվին:
Աղվանի բնակավայր տանող ճանապարհի նորոգումը համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախընտրական ծրագրերից է:
Տվյալ ճանապարհից օգտվում են Կապան համայնքի մի քանի բնակավայրերի բնակիչներ, ինչպես նաև այն Տաթև տանող այլընտրանքային ճանապարհն է:

Աղբյուրը ՝ kapan.am

Просмотров: 276

You May Also Like