ՄԻՇՏ ՄԵՐ ԳՅՈւՂԵՐԻ ԿՈՂՔԻՆ

«Մշակութային արահետ» ծրագրի երկրորդ փուլի վերջին կանգառը Դավիթ-Բեկ գյուղական բնակավայրն էր: Գեղեցիկ կատարումներով հանդես եկան Կապանի արվեստի մանկական դպրոցի թատերարվեստի և պարարվեստի բաժինները,Թիվ 2 երաժշտական դպրոցի գրեթե բոլոր բաժինների սաները և արվեստի պետական քոլեջի պարարվեստի բաժնի ուսանողուհիները:Համերգային ծրագրի վերջում Դավիթ-Բեկ գյուղի դպրոցի տնօրեն Վրեժ Բալայանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին,կարևորելով նաև գյուղական բնակավայրերում մշակութային կյանքի խթանման անհրաժեշտությունը:

Просмотров: 104

You May Also Like