Զրույց-բանավեճ «Սիրո և ընտանիքի էվոլյուցիան» թեմայով

#Այսօր Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում տեղի ունեցավ զրույց-բանավեճ «Սիրո և ընտանիքի էվոլյուցիան» թեմայով:
Բանախոս Կառլեն Թադևոսյան, ունկնդիր Եվրոպական համալսարանի Կապանի մասնաճյուղի «Հոգեբանության» բաժնի ուսանողներ և դասախոս՝ Ռիտա Թումանյան:
Նպատակը՝ ավելի շատ, ավելի առողջ և ավելի գեղեցիկ երեխաներ ունենալն էր:
Ուսանողները միաբերան պնդում էին, որ հայկական ընտանիքներում 4-ից պակաս երեխաներ չծնվեն:
Միջոցառումն անցավ ակտիվ երկխոսության մթնոլորտում:
Ներկաները ցանկություն հայտնեցին նմանատիպ միջոցառումների անցկացման անհրաժեշտության մասին:

Просмотров: 195

You May Also Like