ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԻՔ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

17-ամյա կապանցի Ելենա Հայրապետյանը, ով բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկացել է քաղաքում գործող մանկական կենտրոնի գործունեության մասին և ամառային արձակուրդները Կապանում անցկացնելու ժամանակ որոշել իր խնայած գումարներով բարեգործություն անել։ Աղջնակը կենտրոնին է նվիրել 3 նոր բազմաֆունկցիոնալ մարզասարք, որոնց շնորհիվ երեխաների վերականգնողական բուժման գործընթացը և նրանց հետ ֆիզիոթերապևտի աշխատանքը կդառնա ավելի արդյունավետ։
Կապանի համայնքապետարանը և «Կապանի մանկական կենտրոն» ՀՈԱԿ–ը իրենց երախտագիտությունն ու շնորհակալությունն են հայտնում Ելենա Հայրապետյանին՝ բարի կամքի դրսորման համար, և հույս հայտնում, որ այսպիսի գեղեցիկ նախաձեռնությունները վարակիչ կլինեն ոչ միայն դրսում բնակվող, այլ նաև այստեղ ապրող մեր համաքաղաքացիների համար։

Просмотров: 194

You May Also Like