ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԱՆԱԿՆԿԱԼ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Կապանի կոմունալ ծառայության ավտոպարկը շարունակվում է վերազինվել ամբողջովին նոր տեխնիկայով։ Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ընկեր, «Ֆոր Դիրեքշնս Մոթորս» ՓԲ ընկերության տնօրեն Հրայր Հակոբջանյանը՝ համայնքին է նվիրել JCB155 մակնիշի ամբարձիչ մեքենա, որի արժեքը կազմում է շուրջ 15 մլն դրամ։ Սպասված նվերը անձամբ հանձնելու էին եկել «Ֆոր Դիրեքշնս Մոթորս» ՓԲ ընկերության մատակարարման բաժնի ղեկավար Լիլիթ Հարությունյանը և գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նավոյանը։
Նոր տեխնիկան առավել արդյունավետ և դյուրին կդարձնի կոմունալ տնտեսության ստորաբաժանման աշխատանքը, և մասնավորապես այն աշխատանքները, որոնք մինչ այսօր իրականացվել են մարդկային ուժի միջոցով։
Կապանի համայնքապետարանը և կոմունալ ծառայությունը շնորհակալություն են հայտնում Հրայր Հակոբջանյանին՝ բարի կամքի դրսևորման և նման թանկարժեք նվերի համար։
Նման նախաձեռնությունների լուսաբանումը մեր կողմից նպատակ ունի նաև արթնացնելու համաքաղաքացիների մեջ այն գիտակցությունը, որ նրանք նույնպես հնարավորության դեպքում, թեկուզև փոքր, ևս մասնակից դառնան օր առաջ համայնքը գեղեցիկ, բարեկեցիկ և բարեկարգ դարձնելու գործում։

Просмотров: 1048

You May Also Like