Հանրային քննարկում Կապանի համայնքապետարանում

Հոկտեմբերի 30-ին Կապանի համայնքապետարանում տեղի ունեցավ «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության երկրորդ հանրային քննարկումը:
Կապան համայնքի ղեկավարի կարգադրության համաձայն՝ հանրային քննարկումը վարեց Կապանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի պետի պաշտոնակատար Ավետիք Համբարձումյանը:
Հայտի տեխնիկական առանձնահատկությունները ներկայացրեց «Գեոտեխ» ՍՊ ընկերության տնօրեն Սիմոն Նավասարդյանը,իսկ բնապահպանական առանձնահատկությունները՝ նախագծի բնապահպանական մասի համակարգող Տարոն Նավասարդյանը:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Արթուր Մինասյանը նշեց, որ 2-րդ հանրային քննարկման արձանագրության հիման վրա կտրվի տեխնիկական առաջադրանք, որտեղ կամրագրվեն բոլոր պահանջները:
Հիշեցնենք, որ հայտի առաջին հանրային քննարկումը կայացել էր 2018 թվականի օգոստոսին և նախատեսվում է ևս 2 հանրային քննարկում:

Աղբյուրը ՝ kapan.am

Просмотров: 144

You May Also Like