ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՆՌՆԱՁՈՐՈՒՄ ՎԵՐՋՆԱԿԱՆՊԵՍ ԼՈՒԾՎԵՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐԸ

Այսօր իրապես տոնական տրամադրություն էր սահմանամերձ Նռնաձորում։ Սպիտակ ու կոկիկ վերնաշապիկով և ուրախ տրամադրությամբ դպրոցականներ, գոհացած դեմքով գյուղացիներ, գունավոր փուչիկներ և ջերմ մթնոլորտում հյուրասիրություն։
Նռնաձորում իրականցված մի շարք լավ գործերին ավելացավ ևս մեկը և թերևս գլխավորը. գյուղում վերջնականապես լուծվեց խմելու ջրի խնդիրը։ Նախաձեռնությունը վարչական ղեկավար Ալիկ Բոյաջյանինն էր։ Վերջինս ամիսներ առաջ դիմել էր համայնքի ղեկավարին և տեղում ծրագիրն անմիջապես հավանության էր արժանացվել։
Հուլիս ամսվանից սկսվեց խմելու ջրի ջրահավաք ավազանի շինաշխատանքները։ Աշխատանքի ողջ ընթացքում շինարարին աջակցել են գյուղացիները։
Խմելու ջրի ջրահավաք ավազանի կառուցման ընդհանուր ծախսը 3,2 մլն. ՀՀ դրամ է արժեցել։ Այն իրենց անձնական միջոցներով ֆինանսավորել են համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, տեղակալ Ա. Սամվելյանը, Ագարակ քաղաքի նախկին վարչական ղեկավար Գ. Խաչատրյանը։
Բացման արարողությունը հանդիսավոր և տոնական էր։ Համատեղվեց Անկախության տոնի միջոցառման հետ և գյուղում ստեղծեց դրական ու ջերմ մթնոլորտ։
Լողավազանի տարողությունը՝ 36 տոննա։
Համայնքի ղեկավարի հետ Նռնաձորում էր նաև Ագարակի զորամասի հրամանատար Ա. Գևորգյանը՝ շնորհավորելու սահմանին կանգնած և արարող բնակիչներին։
Ժպավենը կտրելու պատիվը տրվեց առաջին դասարան հաճախող երկու փոքրիկների։ Միջոցառումն ավարտվեց գյուղացիների հետ ջրի ավազանին հարակից հրապարակում բացօթյա հյուրասիրությամբ։
Համայնքի ղեկավարը նշեց, որ գյուղը մշտապես գտնվել և գտնվելու է իր ուշադրության կենտրոնում։ Առաջիկայում այն կունենա ոռոգման համար նախատեսված ջրահավաք ավազան, խաղահրապարակ և մանկապարտեզ ։

Просмотров: 97

You May Also Like