Վերանորոգվում է պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքը

Ընկերության կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության ծրագրերում երեխաների ապագայի, նրանց համար առողջ ու բարեկեցիկ միջավայր ստեղծելուն ուղղված նախագծերն առաջնայիններից են և, հավատարիմ մնալով մեր որդեգրած քաղաքականութանը, ուրախ ենք տեղեկացնել, որ ապագային միտված հերթական ծրագիրն է իրականացվում։ Հիմնովին վերանորոգվում է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքը։
Բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանի խոսքով բաժանմունքի վերանորոգումը գերխնդիր էր, նախ նրա համար, որ այնտեղ կանայք են սպասարկվում, իսկ մայրերի համար անհրաժեշտ է լավագույն պայմաններն ապահովել։
Վերանորոգման աշխատանքներն իրականացնում է կոնբինատի շինվերանորոգման տեղամասը։ Բաժանմունքի ամբողջական վերանորոգումից բացի կտեղադրվեն նաև նոր դռներ և պատուհաններ։
Նախատեսվում է այն շահագործման հանձնել նոյեմբեր ամսին։

Просмотров: 208

You May Also Like