Բարեկարգվում է եկեղեցուն հարակից տարածքը

Արդեն երեք շաբաթ է Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն հարակից տարածքում բարեկարգման և վերանորոգման աշխատանքներ են ընթանում:
Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է սալիկապատել եկեղեցու դիմացի հատվածը և կառուցել սանհանգույց: Աշխատանքները պլանավորել են ավարտել մինչև տարեվերջ:
Հիշեցնենք, որ եկեղեցու տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքների իրականացումն ընդգրկված է համայնքի հնգամյա զարգացման ծրագրում և 2018 թվականի համայնքի բյուջեից տրամադրվել է 5 մլն դրամ: Ծրագիրը շարունակական է:

Просмотров: 174

You May Also Like