Բասկետբոլի մրցաշար Կապան խոշորացված համայնքում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ կապանցիներ
Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը 2019թ. Հոկտեմբեր ամսվա երկրորդ կեսից կազմակերպում է Բասկետբոլի մրցաշար Կապան խոշորացված համայնքում, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, եթե ձևավորված թիմը բավարարում է ստորև նշված պայմաններին.

• Թիմը պետք է ներկայացնի Կապան համայնքի որևէ թաղամաս, բանավան, գյուղ

• Թիմը պետք է ունենա 10 մասնակից (այդ թվում թիմի ներկայացուցիչը)

Մասնակցության դիմում-հայտերի ձևաչափն ազատ է, պետք է ներառի բոլոր մասնակիցների անուն-ազգանունները, թիմի ներկայացուցիչի հեռախոսահամարը :

Պարտադիր պայմաներից է բոլոր մասնակիցների անձը հաստատող փաստաթղթերի պատճենների ներկայացնումը:

Ցանկալի է, որ թիմն ունենա անուն:

Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել Վրույր Հարությունյանին (Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի նախագահ, հեռ. 077 77 44 71):
Բասկետբոլի մրցաշարին մասնակցության դիմում-հայտերը կարող եք ներկայացնել համայնքապետարան՝ դիմելով Հրանտ Արզումանյանին (Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի անդամ, հեռ. 077 42 51 42), յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 14:00-18:00:

Մրցանակային տեղ գրաված թիմերը կպարգևատրվեն Կապանի համայնքի ղեկավարի կողմից:

Դիմում-հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 4 , ժամը 18։00 .

Просмотров: 87

You May Also Like