Շուտով շահագործման կհանձնվի Կապանի թիվ 2 երաժշտական և գեղարվեստի մանկական դպրոցը

Կոմբինատի ֆինանսավորմամբ իրականացվող Կապանի թիվ 2 երաժշտական և գեղարվեստի մանկական դպրոցի շենքի հիմնանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են։ Շենքի շինարարությունը սկսվել է դեռևս մայիս ամսից, և նախատեսվում է այն շահագործման հանձնել մինչև այս տարվա վերջ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Էներգո Սվյազ Պրոմ Ստրոյ» ՍՊ ընկերությունը։ 
Աշխատանքների մեջ ներառվել են՝ տանիքի ծածկի կառուցում, երեք հարկերի դռներն ու պատուհանները նորով փոխարինել, շենքի արտաքին և ներքին հիմնարար նորոգում, ջեռուցման համակարգի տեղադրում, ինչպես նաև անհրաժեշտ գույքի տրամադրում։ 
Կապիտալ հիմնանորոգումից հետո շենքում ստեղծվելու են լավագույն պայմանները՝ երեխաների ժամանցն ու կրթական գործընթացը պատշաճ կազմակերպելու համար։

Просмотров: 248

You May Also Like