Թումո-տուփը գնում է Սյունի՛ք

Թումո-տուփը գնում է Սյունի՛ք: Երեկ Թումո էր այցելել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը` քննարկելու առաջիկայում Կապան քաղաքում Թումո-տուփ տեղադրելու նախաձեռնությունը: Սյունիքի առաջին Թումո-տուփի հանգույցն է լինելու Թումո Ստեփանակերտը:

«Թումո-տուփ» նախագիծը հնարավորություն է տալիս առանց շինարարական մեծ ծախսերի փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը՝ միևնույն ժամանակ ապահովելով նրանց կրթական տարածքով: Թումո-տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես Թումոյի ինքնուսուցողական տարածք տեղի պատանիների համար։ Նախագծի մանրամասները տեսե՛ք այստեք` youtu.be/HP3E-i7J_G4

#TUMOBox

TUMO-in-a-Box is headed to Syunik Province! Yesterday, Syunik Governor Hunan Poghosyan visited TUMO Yerevan to discuss the installation of a TUMO Box in the city of Kapan. Students who complete self-learning activities in Syunik’s first TUMO Box will travel to the TUMO Stepanakert hub for workshops and labs.

TUMO-in-a-Box is an easy and affordable way to connect teens who don’t live in proximity to a TUMO center with our educational program. TUMO Boxes are portable and fully-equipped mini centers that can be installed in any city or village and serve as a study center for local youth. For more information watch the video: youtu.be/HP3E-i7J_G4

Просмотров: 524

You May Also Like