Գեղիի ջրամբարի հարևանությամբ այրվում է մոտ 10 հա բուսածածկ տարածք

Օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Սյունիքի ՄՃԿԿ ահազանգ է ստացվել, որ Գեղիի ջրամբարի մոտ այրվում է բուսածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Բ. Զաքարյանի գլխավորությամբ, ԱԻՆ ՓԾ Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 4 հրշեջ-փրկարարներ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 10 հա բուսածածկ տարածք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Просмотров: 156

You May Also Like