ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅԻՆ


Այսօր Հայաստանը վերջին հրաժեշտը տվեց՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Խաչատուրի Ղազանչյանին, ի թիվս բազմաթիվ այլ կոչումների և պարգևների Երվանդ Ղազանչյանը Կապանի պատվավոր քաղաքացի էր։ Նրա ներդրումը մեծ է Կապանի Շիրվանզադեի անվան պետական թատրոնի գեղարվեստական զարթոնքի գործում, որի բեմին նվիրաբերել էր իր երիտասարդական չորս տարիները, թղթակցել այն ժամանակ միջրջանային ” Պղնձի համար” թերթին՝ մշակութային հոդվածներով, հիմնել պատանեկան թատրոն ստուդիա, և հետագայում մշտապես եղել Մարզկենտրոնի պետական թատրոնի աջակից բարեկամը։ Կապանցի բոլոր սերունդների համար յուրային ու հարազատ Երվանդ Ղազանչյանի կորուստը ցավ էր ոչ միայն թատրոնի ծառայողների այլ նաև Կապանցիների համար, վկան հարյուրավոր Կապանցիների ցավակցական գրառումները, Կապանի Համայնքապետի ներկայացուցիչների, համայնքի նախկին ղեկավարի, մի շարք կապանցիների մասնակցությունը սգո արարողակարգերին։ Երվանդ Ղազանչյանը այլևս միացել է Գալյա Նովենցին։
_________________
Ա.Գաբրիելյան

Просмотров: 157

You May Also Like