Հրդեհներ Կապան համայնքում

Հրդեհ՝ Ագարակ գյուղի հարակից տարածքում

Հուլիսի 31-ին, ժամը 19:23-ին Սյունիքի ՄՃԿԿ ահազանգ է ստացվել,որ հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի <<Փայլասար>> կոչվող հատվածում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղից 2 մեքենա և 5 աշխատակից, տնօրեն՝ Ս.Մանուկյանի գլխավորությամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժ.21:00-ին:

Այրվել է մոտ 7 հա բուսածածկույթ:

Ժամը 21:21-ից <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի փոխտնօրենի կողմից սահմանվել է հերթապահություն:

Հրդեհ՝ Եղեգ գյուղի հարակից տարածքում

Հուլիսի 31-ին, ժամը 12:00-ին Սյունիքի ՄՃԿԿ ահազանգ է ստացվել,որ հրդեհ է բռնկվել Սևաքար գյուղի հարակից խոտածածկ տարածքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև 
<<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղից 12 աշխատակից, տնօրեն՝ Ս.Մանուկյանի գլխավորությամբ և <<Զանգեզուր կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ից 6 աշխատակից, տնօրեն՝ Ա.Մկրտչյանի գլխավորությամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժ.16:04-ին, մարվել է՝ ժ.17:15–ին:

Պարզվել է,որ հրդեհն առաջացել էր Եղեգ գյուղի հարակից տարածքում:

Այրվել է մոտ 8 հա բուսածածկույթ:

Просмотров: 452

You May Also Like