ԽՈՍՏԱՑՎԱԾ ՆՎԵՐԸ ՉՈՒՇԱՑԱՎ

2019 թվականի ապրիլի 5-ին տեղի ունեցած քաղաքացիների ընդունելությանը համայնքի ղեկավարի մոտ հերթագրված քաղաքացիներից մեկը Ծավ գյուղի բնակչուհի, միայնակ մայր Կարինե Աղաջանյանն էր, ով ունի ձեռքի շնորհք, զբաղվում է կարուձևով՝ սպիտակեղեն կարում, վաճառում, զուգահեռ նաև աշխատում գյուղի գրադարանում՝ որպես գրադարանավարուհի։
Ծավալված ջերմ և անմիջական զրույցի ընթացքում համայնքի ղեկավարը բնակչուհու հետ ձեռք բերեց փոխհամաձայնություն այն մասին, որ համայնքը նվիրատվության կարգով նրան կտրամադրի կարի մեքենա, որպեսզի ընդլայնի և զարգացնի իր փոքրիկ սեփական բիզնեսը, իսկ գրադարանավարուհու հաստիքը հետագայում զիջի գյուղում բնակվող մեկ այլ բնակչի։
Հաջողությունը չուշացավ։ Կարինե Աղաջանյանը հուլիսի 22-ին՝ ստորագրելով նվիրատվության պայմանագիրը, ստացավ իր Brother innov-is 950 մոդելի կարի մեքենան։
Համայնքի ղեկավարն իր խոսքում նշեց, որ պատրաստակամ է հնարավորինս աջակցություն ցուցաբերել գյուղում բնակվող յուրաքանչյուր բնակչի, թեկուզ փոքր բիզնեսի զարգացմանը, որպեսզի գյուղացիները կայուն աշխատատեղ ունենան և մնան իրենց հողում։

Просмотров: 869

You May Also Like