ԿԱՅԱՑԱՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

2019 թվականի հունիսի 28-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Ընդունելության համար նախապես ցուցակագրվել էր 141 քաղաքացի, ընդունելության էին եկել 100-ը։
Նրանցից 29-ը համայնքի ղեկավարին դիմեց դրամական աջակցության խնդրով և օգնություն ստացավ։Մյուս քաղաքացիները աշխատանքային, սոցիալական, առողջական, հողային և անձնական այլ բնույթի հարցեր ունեին։ 
Մանրամասն ծանոթանալով քաղաքացիների կողմից ներկայացված խնդիրներից յուրաքանչյուրին՝ համայնքի ղեկավարը տվեց հստակ հանձնարարականներ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին՝ կատարելու մանրամասն ուսումնասիրություն։
Ըստ այդմ՝ ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմում-խնդրանքների զգալի մասին տրվել է դրական ընթացք, որոշ հարցեր էլ լուծվել են հենց տեղում՝ համայնքի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում։
Նշենք նաև, որ նախապես ցուցակագրված քաղաքացիների մի խմբին էլ ընդունել են Կապան համայնքի ավագանու անդամները։
Առիթից օգտվելով՝ քաղաքացիները նաև իրենց երախտիքի խոսքը հայտնեցին համայնքի ղեկավարին՝ Կապանն ավելի բարեկարգ, հարմարավետ և գեղեցիկ դարձնելու համար։

Просмотров: 179

You May Also Like