ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԿԳՈՐԾԱՐԿՎԻ ԿԱՊԱՆ-ԹԱՎՐԻԶ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆ

Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Հայրապետյանը հունիսի 25-ին մասնակցել է «ՎիլաՏրանս» ՓԲ ընկերության գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը։
Բացվել է Կապան-Թավրիզ ավտոբուսային երթուղին, որի մեկնարկը կտրվի Կապանի Կ․ Դեմիրճյանի անվան հրապարակից՝ այսօր երեկոյան ժամը 22։00-ին։ Կապանից Թավրիզ երթուղին կիրականացվի ամենօրյա ռեժիմով, իսկ փոխադրավարձը մեկ ուղևորի համար կկազմի 6000 դրամ։
Երթուղու պաշտոնական բացմանը ներկա էին «ՎիլաՏրանս» և «Դիդար Սեյր Գիթի» ընկերությունների ներկայացուցիչներ, հյուրեր։ 
Երթուղու բացումը իր ներդրումը կունենա երկու կողմերի միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև զբոսաշրջիկների հոսքի ապահովման գործում։

Просмотров: 2162

You May Also Like