«Արևիք» արվեստի դպրոցում հյուրընկալեցին միջազգային մրցույթների դափնեկիր 12֊ամյա Կարինա Տեր֊Ղազարյանին

«Արևիք» արվեստի դպրոցի Ագարակի մասնաճյուղում այսօր հյուրընկալեցին տաղանդաշատ հայ դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր 12֊ամյա Կարինա Տեր֊Ղազարյանին։ Ապրում և սովորում է Մոսկվայում՝ Գնեսինի անվան երաժշտական դպրոցում։
Մեկ ժամ տևած ելույթի ընթացքում Կարինան բարձր վարպետությամբ կատարեց Կոմիտաս, Բեթհովեն, Շուման, Բախ։
Հանդիսատեսը վերապրեց դասական երաժշտության հմայքով։
Արվեստի դպրոցի տնօրեն Հասմիկ Մարկոսյանը և Մեղրիկ համայնքապետարանի մշակույթի գծով պատասխանատու Սիրուն Սարգսյանն իրենց շնորհակալական խոսքը հղեցին փոքրիկ տաղանդին, ծնողներին և ուսուցիչներին՝ հանձնելով նրան ծաղկեփունջ ու Մեղրու բարն ու արևը խորհրդանշող կիրառական արվեստի նմուշ։

Просмотров: 134

You May Also Like