«ՊԱՐԻ ԱՍՏՂԵՐ» ՇՈՈՒ ՍՏՈՒԴԻԱՆ 26 ՏԱՐԵԿԱՆ Է

Հունիսի 5-ին Կապանի մշակույթի կենտրոնի մեծ համերգային դահլիճում տեղի ունեցավ «Պարի աստղեր» շոու ստուդիայի (ղեկավար՝ Էրիկ Քոչարյան) համերգային ծրագիրը, որը կրում էր «26 տարի միասին» խորագիրը։ Համերգի ժամանակ տարբեր տարիքային խմբերի սաները հանդիսատեսին ներկայացան ոչ միայն հայկական ժողովրդական, այլև արտասահմանյան ժամանակակից պարերով՝ իրենց գունավոր հագուստներով, պարային հետաքրքիր շարժումներով հանդիսատեսին պարգևելով գեղեցիկ երեկո։ Միջոցառման ընթացքում գեղեցիկ համարներով հանդես եկավ նաև «Միլեն» շոու բալետը (ղեկավար՝ Արթուր Եղոյան)։
Արդեն չորրորդ տարին է, ինչԿապանի համայնքապետարանի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվում է Ապրիլյան պատերազմի կապանցի հերոս, «Պարի աստղեր» շոու ստուդիայի սան և կրտսեր պարուսույց Նորայր Գասպարյանի մրցանակաբաշխությունը։ «Պարի աստղեր» շոու ստուդիայի գեղարվեստական ղեկավար Էրիկ Քոչարյանը պատվոգրեր և «Նորայր Գասպարյան» հուշամեդալներ հանձնեց շոու ստուդիայի լավագույն պարողներին, իսկ «Լավագույն պարուհի» մրցանակը ստացավ Էլեն Ավագյանը՝ արժանանալով Նորայր Գասպարյանի պարը խորհրդանշող արձանիկին։
Հանդիսությանը ներկա էր Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Просмотров: 141

You May Also Like