ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ԿԱՊԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՄԻ ՇԱՐՔ ԳԵՂԵՑԻԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Կապանի համայնքապետարանը կազմակերպեց բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ, որին իր ակտիվ մասնակցությունը ունեցավ նաև Վորլդ Վիժնի տարածքային զարգացման ծրագիրը։
Տոնական միջոցառումը հիմնականում տեղի էր ունենում համայնքապետարանի այգում, որտեղ կազմակերպվել էր ֆլեշ-մոբ, համերգ, կավճանկարչություն, բացօթյա նկարչություն մոլբերտների վրա, կավե արձանիկների ներկում, շաշկու և շախմատի մրցաշար և այլն։ 
Կապանի համայնքապետարանի այգին վերածվել էր մանկական երջանիկ մոլորակի , որտեղ երեխաները խաղում էին, զվարճանում, երգում, պարում և օրվա առթիվ շնորհավորանքներ ընդունում։
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը այգում ծանոթացավ ցուցադրված՝ երեխաների գեղանկարչական աշխատանքներին և շախմատի մրցույթի ընթացքին, որի մասնակից հաղթողները նվերներ ստացան։
Միջոցառման ընթացքում փոքրիկներին այցելեցին ծաղրածուներն ու մուլտհերոսները՝ ամբողջացնելով նրանց տոնական տրամադրությունը։ Մանուկներին նաև քաղցրաբլիթ, պաղպաղակ և հյութ բաժանվեց համայնքապետարանի կողմից։
Օրվա առիթով՝ արվեստի մանկական դպրոցը հյուընկալել էր «Տաթևի զանգակներ» երգչախմբին, որում ընդգրկված են շնորհալի երեխաներ Տաթև և Շինուհայր համայնքներից։ Նրանք կատարեցին հոգևոր, ժողովրդական և հեղինակային ստեղծագործություններ՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ծափողջույներին։
Տոնական միջոցառումների շարքը եզրափակվեց Վահան Մանուկյան երգի ստուդիայի տոնական համերգով, որը տեղի ունեցավ Վազգեն Սարգյանի անվան մանկական զբոսայգում։

Просмотров: 281

You May Also Like