ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ երեխաներ

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ամենապայծառ, լուսավոր և հրաշալի տոնի՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
Երեխաները ոչ միայն մեր երկրի ապագան, այլև մեր հանրության թերևս ամենակարևոր խումբն են, քանի որ նրանք ամենաշատն ունեն մեր՝ մեծահասակներիս, պաշտպանության ու խնամքի, սիրո և հոգատարության կարիքը: Մեր երեխաների ներկայությունը, նրանց ծիծաղն ու ուրախությունը անհնարին է փոխարինել որևէ այլ արժեքով: Դա ամենաթանկն է աշխարհում: Մենք ենք նաև պատասխանատուն երեխաների առողջության, կյանքի անվտանգության ու ճիշտ դաստիարակության համար: Համոզված եմ, որ յուրաքանչյուրս մեր տեղում ներդնում ենք բոլոր ջանքերը, որպեսզի երեխաները անհոգ ու ուրախ մանկություն ունենան:
Սիրելի՛ փոքրիկներ, կրկին շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ ցանկանալով ձեզ անհոգ և լուսավոր մանկություն, խաղաղ երկինք և անսպառ ժպիտներ: Թո՛ղ դուք մշտապես շրջապատված լինեք անսահման սիրով ու ջերմությամբ:

Просмотров: 136

You May Also Like