Հրդեհ Կապան քաղաքում

Մայիսի 24-ին, ժամը 21:56-ին «911» ծառայությանն  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի թիվ 35 տանը հարակից տարածքում այրվում է փայտյա էլեկտրական սյուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:18-ին, մարվել է՝ 22:33-ին:

Մասամբ այրվել են տան տանիքի փայտյա կոնստրուկցիաները (մոտ 10 քմ) և հարակից փայտյա էլեկտրական սյունը:


http://mes.am/hy/accidents/item/2019/05/25/9876543201/

Просмотров: 1518

You May Also Like