ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ – 2019

Մայիսի 18-ին «Թանգարանների գիշեր – 2019» միջոցառման շրջանակում Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանը կրկին իր դռները բացեց հանրության առջև: Թանգարանը այսօր հանրությանը ներկայացավ «Աֆղանական պատերազմի կապանցի վետերանները» ցուցադրությամբ:
Թանգարան այցելեց նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը: Համայնքի ղեկավարը թանգարանի տնօրեն Արմեն Գևորգյանի ուղեկցությամբ շրջեց թանգարանով, ծանոթացավ ցուցադրություններին և մասնակցեց թանգարանի նախաձեռնած միջոցառմանը:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ը՝ որպես Թանգարանների միջազգային օր, նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար:

Просмотров: 168

You May Also Like