ԱՅՑ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ

Բոլորիս հոգու պարտքն է հիշել, մեծարել Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին: Նրանց շնորհիվ է, որ այսօր կանք ու ապրում ենք խաղաղ երկրում: Այսօր մայիսի 9-ին համայնքապետարանի աշխատակիցները այցելեցին Հայրենական մեծ պատերազմին մասնակցած վետերանների տներ, նրանց հանձնեցին նվերներ՝ ի նշան երախտագիտության և հարգանքի։ Ի դեպ, Կապանում նրանց թիվը տարեցտարի նվազում է (4 հոգի), իսկ ապրողները մեծ նշանակություն են տալիս, երբ հոգածություն են տեսնում ղեկավարների կողմից։ Հոգատար վերաբերմունքից շոյված, նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին համայնքի ղեկավարին, մաղթելով առողջություն, երկրին` խաղաղություն:

Просмотров: 281

You May Also Like